00:00:00

Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձի 32 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման

00:37, 13 հունիս 2019 Աշխարհ

Եգիպտոսում դատարանը նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի դեմ մահափորձ ծրագրելու գործով 32 անձի դատապարտել է ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մահափորձի գործով ներգրավված է 292 կասկածյալ: Նրանցից 29-ը դատապարտվել են 15, 36-ը՝ 10, 81-ը՝ 5, իսկ 177-ը՝ երեք տարվա ազատազրկման: Կասկածյալներից երկուսն անմեղ են ճանաչվել: Դատախազությունը նրանց բոլորին մեղադրանք է առաջադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն իր հավատարմությունը հայտնած «Սինա Վիլայեթ» խմբավորման անդամ լինելու մեջ: Ինչպես պարզել էր հետաքննությունը, ծայրահեղականները մտադրվել էին վերացնել Եգիպտոսի նախագահին Մեքքայի հյուրանոցներից մեկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր