00:00:00

Հաքերները կոտրել են Մեդվեդևի թվիթերյան էջը

23:52, 12 հունիս 2019 Աշխարհ

Հաքերները կոտրել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի թվիթերյան էջը, սակայն ներկայում վերահսկողությունն էջի նկատմամբ վերականգնվել է: Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը: «Իսկապես, գրանցվել է էջը կոտրելու փաստը: Ներկայում հաշվի նկատմամբ վերահսկողությունը վերականգնվել է»,- հայտնել են մամուլի ծառայությունից: Սոցցանցերում Մեդվեդևի էջը կոտրելու դեպքն առաջինը չէ: 2013 թվականի ապրիլին կոտրել էին նրա էջը «ВКонтакте»-ում, իսկ 2014 թվականի օգոստոսին՝ «Թվիթեր»-ում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր