00:00:00

Երկրաշարժ Ախալցխայի մերձակայքում

19:46, 12 հունիս 2019 Աշխարհ

3,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի Սամցխե Ջավախքի տարածաշրջանի Ախալցխա քաղաքից 17 կիլոմետր հեռավորության վրա՝ Ացկուրի գյուղի մերձակայքում: Այդ մասին ասված Է Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 12:44-ին: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր 13 կիլոմետր խորության վրա: Կրկնական ցնցումներ են գրանցվել մեկ րոպե անց: Այս անգամ մագնիտուդը կազմել Է 3,3: Ավերածությունների ու տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր