00:00:00

Զելենսկին պաշտոնանկ Է արել Ուկրաինայի մարզերի 15 ղեկավարների

21:51, 11 հունիս 2019 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նախարարների կաբինետի ներկայացմամբ, պաշտոնանկ Է արել հանրապետության մարզային պետական վարչակազմերի 15 ղեկավարների: Այդ մասին  հունիսի 11-ին Կիեւում կայացած բրիֆինգում հայտարարել Է նախագահի վարչակազմի փոխղեկավար Ռուսլան Ռյաբոշապկան: «Աշխատանքից ազատվել են Չեռնիգովի, Խմելնիցկու, Խերսոնի, Տեռնոպոլի, Սումի, Պոլտավայի, Օդեսայի, Նիկոլաեւի, Լվովի, Կիրովոգրադի, Կիեւի, Իվանո-Ֆրանկովսկի, Զապորոժիեի, Անդրկարպատների, ինչպես նաեւ Վոլինի մարզային պետական վարչակազմերի ղեկավարները»,-ասել Է նա, նշելով, որ Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավարը պաշտոնակատարի կարգավիճակում Էր: Ռյաբոշապկան նաեւ հայտնել Է, որ Զելենսկին Վլադիսլավ Բուխարեւին նշանակել Է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր