00:00:00

Ղազախստանում ոստիկանությունը շուրջ 700 մարդ Է բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար

15:05, 11 հունիս 2019 Աշխարհ

 Ղազախստանի իրավապահ մարմինները հունիսի 9-ին եւ 10-ին շուրջ 700 մարդու են բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար: Այդ մասին հունիսի 11-ին լրագրողներին հայտնել Է Ղազախստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Նուրդիլդա Օրազը: «Առաջին օրը 500 մարդ Էր ձերբակալվել հանրահավաքների ժամանակ: Երկրորդ օրը մոտավորապես 200 մարդ Է տեղափոխվել ոստիկանություն»,- պատմել Է Օրազը: Նրա խոսքով՝ երկու օրվա ընթացքում շորջ 500 մարդ Է ենթարկվել վարչական պատասխանատվության: Ինչպես նշել են ՆԳ նախարարությունում, Նուր Սուլթան եւ Ալմաթի քաղաքներում դատարանի կողմից արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրությունը» ծայրահեղական կազմակերպության ակտhվ կողմնակիցները հունիսի 9-ին եւ 10-ին «անօրինական հանրահավաքներ են կազմակերպել ընտրությունների ժամանակ հասարակական իրադրությունն ապակայունացնելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր