00:00:00

Սիրիա Է վերադարձել ավելի քան 256 հազար փախստական

21:08, 10 հունիս 2019 Աշխարհ

Ավելի քան 256 հազար փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանի եւ Հորդանանի հետ սահմանով:
Այդ մասին հունիսի 10-ին հայտարարել Է ՌԴ-ի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
«Լիբանանի եւ Հորդանանի իշխանությունների հետ Սիրիայի ղեկավարության հետեւողական համատեղ աշխատանքը կայուն դրական արդյունքներ Է բերում երկիր քաղաքացիների վերադառնալու գործում: Կոորդինացված ջանքերի շնորհիվ այսօրվա դրությամբ հորդանանա-սիրիական եւ լիբանանա-սիրիական սահմանի անցակետերով հայրենիք Է վերադարձել Սիրիայի Արաբական Հանրապետության ավելի քան 256 հազար քաղաքացի»,-ասել Է նա՝ ՍԱՀ-ի տարածք փախստականների վերադարձի հարցերով Ռուսաստանի եւ Սիրիայի միջգերատեսչական կոորդինացիոն շտաբների համատեղ նիստի ընթացքում: Գեներալը նշել Է, որ վերջին ժամանակներս վերադարձողների հոսքն ավելացել Է եւ կազմել օրական մոտավորապես 2 հազար մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր