00:00:00

Հարությունյանի«նամյոկն» ու «Ելք»-ի «վտագավոր» առաջարկը

18:52, 23 մարտ 2018

«Ելք» խմբակցությունը շատ վտանգավոր բան է ասում, երբ առաջարկում է հրապարակային դարձնել ոստիկանության զորքերի թվաքանակը: Այս մասին, այսօր ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց  Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Առաջարկում եք, որ ոստիկանության զորքերի թվաքանակը լինի հրապարակային: Շատ վտանգավոր բան եք առաջարկում, որովհետեւ ոստիկանական զորքերը մեր զորքերի մի մասն է եւ կարող է ներգրավվել երկրի պաշտպանության գործում: Իսկ ստիպել տրամադրել տեղեկատվություն, որը մեր հակառակորդը սիրով կընդունի, ես կարծում եմ լավագույն ծառայությունը չեք մատուցում Հայաստանին»,-ասաց նա:

Ի պատասխան «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց. «Մենք ծառայություն ենք մատուցում ՀՀ քաղաքացիներին, իսկ մեր պահանջը՝ ոստիկանությունը բերել կառավարության կազմ եւ հրապարակել թվաքանակը, միտված է Հայաստանը ոստիկանական երկիր չդարձնելուն, նաեւ որ իմանանք մեկ շնչին ընկնող ոստիկանների թիվը, ինչը միջազգային չափանիշներով Հայաստանում խախտված է: Դրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան: Կարող եք մերժել առաջարկը, բայց «նամյոկ» անել, թե թշնամիներին ծառայություն եք մատուցում, կոռեկտ չէ եւ վիրավորական է»:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր