14:23:24

Պորոշենկոն պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ

16:29, 10 հունիս 2019 Աշխարհ

Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն գլխավորել է իր՝ «Եվրոպական համերաշխություն» կուսակցության նախընտրական ցուցակը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաղթանակի դեպքում պատրաստ է դառնալ վարչապետ: Պարզաբանող հարցին, թե դիտարկո՞ւմ է արդյոք Պորոշենկոյի՝ վարչապետ դառնալու հնարավորությունը, 5-րդ նախագահը պատասխանել է հաստատակամորեն: «Եթե մենք հաղթենք ընտրությունների ժամանակ, ապա՝ այո»,-ասել է Պորոշենկոն: Մինչդեռ նա չի պատասխանել հարցին, թե կդառնա արդյո՞ք անձամբ ժողովրդական պատգամավոր կամ ընտրություններից հետո վայր կդնի մանդատը: «Ես վստահ եմ, որ, որպես կուսակցության առաջնորդ, կրում եմ ամբողջ պատասխանատվությունը կուսակցության եւ խմբակցության գործողությունների համար»,-ասել է Պորոշենկոն:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31