00:00:00

Երևանում մեկնարկել է հայ-իտալական բիզնես ֆորումը․ ներկա է նաև ՀՀ վարչապետը

14:14, 10 հունիս 2019

 Այսօր Երևանում մեկնարկում է հայ-իտալական բիզնես ֆորումը՝ նվիրված տրանսպորտի, էներգետիկայի, միջավայրի, շինարարության, խելացի քաղաքների և վերականգնման ոլորտների ենթակառուցվածքնեևին։ Ենթակառուցվածքների ոլորտի տարածմանն ուղղված ծրագրի շրջանակում միջոցառումը կազմակերպել է ICE / իտալական առևտրի գործակալության/ Տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի և միջավայրի Մոսկվայի գրասենյակը / իրավասու նաև Հայաստանում/ Հայաստանում Իտալիայի դեսպանության, ինչպես նաև Իտալիայի Շինարարների ազգային ասոցիացիայի, Ինժեներիայի ճարտարապետության, տեխնիկական – տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների և էլեկտրոնիկա արտադրող ընկերությունների իտալական ասոցիավիայի, CdP գրուպի և ՀՀ Կառավարության համագործակցությամբ։ Իր ողջույնի խոսքը ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն սկսեց հայերեն ողջույնի խոսքեով։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համագործակցության համար, ապա նշեց՝ ՀՀ-ն վստահություն ներշնչող երկիր է։ «Վաղն այս ֆորումի շրջանակում կայցելենք նաև Գյումրի։ Դա փառահեղ քաղաք է, այն համարվում է նաև տնտեսական- մշակութային խաչմերուկ, եթե հաշվի առնենք կապը նաև Վրաստանի հետ։ Մենք վստահում ենք Հայաստանին, տեսնում ենք, որ բիզնես միջավայրը, օրենքները․․․ այսպես ասած՝ ամեն բան իր տեղում է։ Բազմաթիվ մարդիկ, ընկիերություններ են մասնակցում այս ֆորումին։ Հույս ունեմ, որ արգասաբոր ֆորում կստացվի», - նշեց դեսպանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր