00:00:00

Իրանը ներկայացրել է «15th of Khordad» հակաօդային պաշտպանության համակարգը

03:00, 10 հունիս 2019 Աշխարհ

Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հակաօդային պաշտպանության «15th of Khordad», համակարգը, հաղորդում է Mehr-ը: Համակարգը տրամադրվել էր հակաօդային պաշտպանության զորքերին արարողության ժամանակ, որին ներկա էր պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին: Նրա խոսքով՝ «15th of Khordad» հակաօդային պաշտպանության համակարգն ստեղծվել է իրանցի փորձագետների կողմից եւ կարող է միաժամանակ գործել վեց թիրախների դեմ: Ընդ որում՝ այն կարող է գործադրվել պակաս, քան հինգ րոպեի ընթացքում»: «Sayyad-3» հրթիռով նոր համակարգը կարող է հետապնդել կործանիչներին եւ ռազմական դրոններին 150 կմ շառավղով եւ արգելափակել դրանց գործունեությունը 120 կմ հեռավորության վրա, հավելել է նա: Sayyad-3-ը հակաօդային պաշտպանության հայրենական արտադրման մեծ հեռավորության հրթիռ է, որը նախատեսված է բարձր թիրախներ խոցելու համար: «15th of Khordad»-ը կարող է նաեւ հետապնդել թաքնված թիրախները մինչեւ 85 կմ հեռավորության վրա եւ ոչնչացնել դրանք 45 կմ-ի վրա:  

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31