00:00:00

Լոնդոնում յոթ հարկանի շենք է այրվում

02:30, 10 հունիս 2019 Աշխարհ

Հարյուրավոր հրշեջներ են պայքարում Լոնդոնի արևելյան Բարքինգ շրջանում տեղակայված յոթ հարկանի բնակելի շենքում բռնկված կրակի դեմ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բրիտանական մայրաքաղաքի հրշեջ-փրկարարական ծառայության մամլո հաղորդագրությանը: «15 հրշեջ մարտական հաշվարկ և հակահրդեհային ծառայության մոտ 100 աշխատակից ուղարկվել են այրվող բազմաբնակարանային շենքի մոտ, որը գտնվում է Դե Պաս Գարդենս փողոցում», - ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ներկա պահին կրակը տարածվել է շենքի բոլոր յոթ հարկերում: Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն: Նշվում է նաև, որ շենքի բոլոր բնակիչները, հավանաբար, հասցրել են ժամանակին դուրս գալ տներից, քանի որ շտապ բուժօգնության նրանցից ոչ ոք չի դիմել:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31