00:00:00

Աթենքը նախազգուշացում է հղել պաշտոնական Անկարային

02:15, 10 հունիս 2019 Աշխարհ

Աթենքը նախազգուշացրել է Անկարային, որ Հունաստանը կպաշտպանի իր օրինական իրավունքն իր բացառիկ տնտեսական գոտում, եւ որ դրան ակտիվորեն աջակցում են ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, հաղորդում է Ekathimerini-ն: 1942 թվականի հունիսին Կրետե կղզում գերմանական զորքերի շրջափակման հակազդմանը նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս Պավլոպուլոսը հայտարարել է, որ, չնայած Թուրքիան, հնարավոր է, չի միացել ծովային իրավունքի հարցով 1982 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային Հունաստանի եւ Կիպրոսի նկատմամբ իր պահանջների պատճառով, այդ իրավունքը կապված է այդ կոնվենցիայի դրույթների հետ: Իր ելույթում Պավլոպուլոսը նաեւ նախազգուշացրել է Եվրոպայում նացիստական, ֆաշիստական եւ նացիոնալիստական ուժերի տարածման մասին:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31