14:23:24

Ղազախստանում ընտրությունների օրը շուրջ 500 քաղաքացի է ձերբակալվել

00:38, 10 հունիս 2019 Աշխարհ

Ղազախստանում այսօր անցկացվում են նախագահի արտահերթ ընտրություններ: Դրանք անցկացվում են երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից ու ժամանակավոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նշանակումից հետո: Նպատակն է «լիարժեք» նոր նախագահ ընտրել: Բայց չնայած ոստիկանությունն օրվա ընթացքում զեկուցել է հանգիստ իրավիճակի, առանց խախտումների անցկացվող ընտրությունների մասին, բայց երկրում ավելի քան 500 մարդ է ձերբակալվել: Պատճառը հենց ընտրությունների օրով անցկացվող ցույցերն են եղել, որոնք իշխանությունները չէին արտոնել: «Փողոցում իրավիճակն ապակայունացնելու փորձեր են եղել՝ չարտոնված ցույցերի անցկացման ձևով: Ոստիկանություն է տարվել 500 մարդ»,- ընտրական օրվա ավարտին զեկուցել է երկրի ոստիկանության պետը: Նույն ցույցերի ժամանակ տուժել են նաև ոստիկաններ: Առնվազն երեք ոստիկանի վիրավորման մասին զեկուցել է ոստիկանությունը. նրանք մասնավորապես աչքերի վնասվածքներ են ստացել ցուցարարների կողմից պղպեղի փոշու գրոծադրման պատճառով: Այս պահին ընտրատեղամասերը Ղազախստանում արդեն փակվել են: Ընտրողների մասնակցությունը քվեարկությանը կազմել է մոտ 80 տոկոս: Ընտրություններին գրանցվել էր 7 թեկնածու, որոնց թվում էր նաև Ղազախստանը 30 տարի ղեկավարած Նազարբաևի ժառանգորդը՝ գործող նախագահ Տոկաևը: Նրա հաղթանակը, ըստ էության, կասկածի տեղիք չի տալիս: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊհ ներկայացուցիչները հայտնել են, որ չեն եղել համակարգային ընտրախախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31