00:00:00

Մոլդովայում քաղաքական ճգնաժամ է առաջացել

00:25, 10 հունիս 2019 Աշխարհ

Մոլդովայի խորհրդարանը կհրավիրի լիագումար նիստ հունիսի 10-ին՝ չնայած դրա լուծարման մասին հրամանի, որը ստորագրել էր նախագահի փոխարեն վարչապետի պաշտոնակատար Պավել Ֆիլիպը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օրենսդիրների մամուլի ծառայությանը: Ավելի վաղ պատգամավորները հայտարարել էին, որ վարչապետի պաշտոնակատար Ֆիլիպի գլխավորած կառավարությունը օրինական չէ: Այդ որոշումը կայացվել էր, երբ նաեւ ստորագրել էր հրամանը նախագահ Դոդոնի փոխարեն, որին Սահմանադրական դատարանը Դեմոկրատական կուսակցության հայցի հիման վրա ժամանակավորապես հեռացրել էր պաշտոնից: Պատգամավորները դիմել են ՄԱԿ-ի Ավնտանգության խորհրդին խնդրանքով ճանաչել դեմոկրատների գործողություններն անօրինական: Մինչդեռ Մոլդովայի ոստիկանությունը հայտարարել է, որ չի ընդունում խորհրդարանի կողմից հաստատված կառավարությանը Մայա Սանդուի գլխավորությամբ, ինչպես նաեւ ՆԳՆ-ի նոր ղեկավար Անդրեյ Նեստասեին: Նախօրեին Մոլդովայի խորհրդարանին հաջողվել էր հաղթահարել լուծարման եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու վտանգը: Դա տեղի էր ունեցել, երբ նախագահ Իգոր Դոդոնին սատարող սոցիալիստները պայմանավորվել էին Acum («Այժմ») հրեամետ դաշինքի հետ ներկայանալ նախկին խորհրդարանը եւ կառավարությունը վերահսկող Դեմոկրատական կուսակցության դեմ: Խորհրդարանի խոսնակ էր ընտրվել սոցիալիստների առաջնորդ Զինաիդա Գրեչանին եւ ձեւավորվել էր կառավարություն վարչապետ Մայա Սանդուի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31