00:00:00

Սուդանում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են ընթանում

00:00, 10 հունիս 2019 Աշխարհ

Կիրակի՝ հունիսի 9-ին Սուդանում ընդդիմությունը սկսել է քաղաքացիական անհնազանդության ակցիա երկրի ամբողջ տարածքում, հաղորդում է DW-ը: Նախօրեին Սուդանի պրոֆեսիոնալների ասոցիացիա (SPA) արհմիությունից բողոքի ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիան կավարտվի միայն այն ժամանակ, երբ իշխանության պարագլուխ դառնա քաղաքացիական կառավարությունը: «Կանոնակարգված անհնազանդություն. ահա ինչը կսարսափեցնի նրանց եւ կօգնի մեզ հաղթել»,-հայտարարել են SPA-ի ներկայացուցիչները կազմակերպության թվիթերյան էջում: Ցույցում մասնակցությունից ազատված են միայն բժիշկներն ու հիվանդներին խնամող անձնակազմը: Մեկ օր առաջ ընդդիմության երկու առաջնորդները բերման էին ենթարկվել մի քանի ժամով Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդի հետ հանդիպումից հետո, որը ներկայացել էր որպես միջնորդ Սուդանի Ռազմական խորհրդի եւ ընդդիմադիր «Հանուն ազատության եւ փոփոխությունների շարժման» միջեւ հակամարտության շրջանակներում: Այդ մասին հաղորդում է գերմանական իրավա-հասարակական հեռուստաալիք ARD-ը: Սուդանում ռազմական խորհուրդը եկել էր իշխանության, երբ 2019 թվականի ապրիլին երկրի բազմամյա ղեկավար Օմար ալ-Բաշիրը գահընկեց էր արվել երկարատեւ զանգվածային բողոքի ցույցերից հետո: Մայիսի կեսերին ընդդիմությունը համաձայնության էր եկել Ռազմական խորհրդի հետ, որ երեք տարվա ընթացքում երկիրը պետք է կառավարի անցումային խորհուրդը, որում ներկայացված կլինեն ինչպես Ռազմական խորհրդի, այնպես էլ ընդդիմադիր շարժման անդամները: Սակայն արդյունքում կողմերին չէր հաջողվել հասնել միացյալ լուծման այն հարցում, թե ով է գլխավորելու երկիրը: Բանակցությունները սկսելուց մի քանի շաբաթ անց՝ հունիսի 3-ին, Ռազմական խորհուրդը փորձել էր ցրել երկրի մայրաքաղաքում ընդդիմադիրների վրանային ճամբարը: Սուդանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բախումների հետեւանքով զոհվել է 61 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր