00:00:00

Պորոշենկոն Ուկրաինայի վարչապետ դառնալու հավանկություն ունի

23:10, 09 հունիս 2019 Աշխարհ

Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն գլխավորել է իր՝ «Եվրոպական համերաշխություն» կուսակցության նախընտրական ցուցակը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաղթանակի դեպքում պատրաստ է դառնալ վարչապետ, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: Պարզաբանող հարցին, թե դիտարկում է արդյոք Պորոշենկոն վարչապետ դառնալու հնարավորությունը, 5-րդ նախագահը պատասխանել է հաստատակամորեն: «Եթե մենք հաղթեն ընտրությունների ժամանակ, ապա այո»,-ասել է Պորոշենկոն: Մինչդեռ նա չի պատասխանել, թե կդառնա արդյոք անձամբ ժողովրդական պատգամավոր կամ ընտրություններից հետո վայր կդնի մանդատը: «Ես վստահ եմ, որ որպես կուսակցության առաջնորդ կրում եմ ամբողջ պատասխանատվությունը կուսակցության եւ խմբակցության գործողությունների համար»,-ասել է Պորոշենկոն: Այսօր Պորոշենկոն ներկայացրել է Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններում «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ցանկում նշված առաջին տասնյակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր