00:00:00

Մոլդովայի նախագահի պաշտոնակատարը խորհրդարանն արձակելու հրաման է ստորագրել

17:35, 09 հունիս 2019 Աշխարհ

Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Պավել Ֆիլիպը երկրի խորհրդարանն արձակելու և սեպտեմբերի 6-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրաման է ստորագրել:
«Կոչ ենք անում մյուս կուսակցություններին չկառչել պաշտոնից, այլ հանձնվել ժողովրդի դատին։ Նույնը կոչ ենք անում նաև Մոլդովայի նախագահին»,-ասել է Ֆիլիպը լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Դեմոկրատական կուսակցությունը դեմ է եղել արտահերթ ընտրությունների անցկացմանը, սակայն ստեղծված իրավիճակում այլ ընտրություն չի եղել։
Ավելի վաղ Մոլդովայի սահմանադրական դատարանը երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Պավել Ֆիլիպին, որը մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։  Նման որոշումը կապված է եղել երկրի նախագահ Իգոր Դոդոնի՝ խորհրդարանը լուծարելուց հրաժարվելու հետ։
Դոդոնն իր հերթին սահմանադրական դատարանի գործողությունները հուսահատ քայլ և իշխանության ուզուրպացիա է անվանել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր