00:00:00

Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կուսակցությունը միայնակ կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին

22:12, 08 հունիս 2019 Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը միայնակ կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ հրաժարվել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի առաջարկից՝ վերջինիս «ՈՒԴԱՌ» կուսակցության հետ գնալ արտահերթ ընտրությունների:
«Հարգելի՛ ուկրաինացիներ, դուք կոչ եք անում մեզ մասնակցել ընտրություններին… Նայելով բոլոր այս հին քաղաքական գործիչներին, հին կուսակցություններին, այս պայմանավորվածություններին՝ մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ պետք է ինքնուրույն գնալ ընտրությունների»,-  հայտարարել է Սաակաշվիլին շաբաթ հղած տեսաուղերձում:
Նրա խոսքով՝ իր թիմը տարբերվում է գործող քաղաքական գործիչներից և չի կարող նրանց հետ փոխզիջումների գնալ: Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ կուսակցությանը հարկավոր են կամավորներ, մարդիկ, որոնք կօգնեն իրենց:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հուլիսի 21-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր