00:00:00

Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահները բանակցություններ են վարում

23:11, 05 հունիս 2019 Աշխարհ

Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշումները միջազգային կարեւոր հարցերի շուրջ հիմնականում համընկնում են, ասել է Վլադիմիր Պուտինն ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ռուսաստանի նախագահն ավելացրել է, որ բանակցությունները նեղ կազմով եղել են «անկեղծ, հագեցած»։ Նրա խոսքով՝  բանակցությունների մասնակիցները «քննարկել են նաեւ ռուս-չինական ռազմավարական գործընկերության առավել կարեւոր եւ լուծում պահանջող հարցեր» եւ փաստել, որ տեղափոխվել է «շատ բարձր, կարելի է առանց չափազանցության ասել՝ աննախադեպ բարձր մակարդակ»։ Պուտինը նշել է, որ դա արդյունավետորեն օգտագործվում է այն բանի համար, որպեսզի երկու երկրների ժողովուրդները համագործակցեն, օգտագործեն բոլոր մրցակցային առավելությունները լիարժեք զարգացման համար։ Ռուսաստանի նախագահը ճշտել է, որ ընդլայնված նիստի ժամանակ կլսվեն միջկառավարական հանձնաժողովների աշխատանքի պատասխանատուների եւ արտգործնախարարների զեկույցները ամենատարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարների եւ իրավիճակի մասին։ Չինաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել ռուսական կողմի հետ միասին հարաբերությունները տեղափոխել էլ ավելի բարձր մակարդակ։ Սի Ցզինպինը նաեւ ողջույն է հաղորդել ռուսաստանցիներին եւ կառավարությանը։ Սի Ցզինպինը համոզված է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները դիմացել են փոփոխվող համաշխարհային իրադրության փորձությանը։ «Արմատական փոփոխությունների ֆոնին, ինչպիսին աշխարհը չի տեսել վերջին 100 տարում, մեզ վրա մեծ հույսեր են դնում երկու երկրների ժողովուրդները եւ միջազգային հանրությունը»,- ասել է Չինաստանի նախագահը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Չինաստանի նախագահի այցը Ռուսաստան տեղի է ունենում հունիսի 5-7-ը։ Ծրագրում նախատեսված է մասնակցություն Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին որպես պատվավոր հյուր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր