00:00:00

ԱՄՆ վիզայի համար դիմողներն այսուհետ պետք է սոցցանցերում էջերի հղումները նշեն

16:50, 05 հունիս 2019 Աշխարհ

ԱՄՆ վիզայի համար դիմողներն այսուհետ պետք է սոցցանցերում էջերի հղումները նշեն: Այդ մասին հայտնում է The Hill-ը ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի վրա հղումով:
Նշվում է, որ աքաունթների մասին տեղեկատվությունը հարկ կլինի ներկայացնել այլ անձնական տվյալների հետ միասին: «Հայտատուները կարող են հակադարձել, թե չունեն էջ սոցցանցերում, սակայն, եթե այդ տեղեկությունը չհամապատասխանի իրականությանը, դա «լուրջ հետևանքներ կունենա ներգաղթի համար»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը, հայտնում է ՌԲԿ-ն: Պարբերականը նշում է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտել մայիսի 31-ից՝ նոր ձևաթղթերի հետ միասին, որտեղ նշված են միայն հիմնական սոցցանցերի անվանումները, սակայն ավելի ուշ հայտատուները կկարողանան տեղեկատվություն ներկայացնել բոլոր կայքերի մասին, որոնցից օգտվում են: «Դա կենսական կարևորության գործիք է, ահաբեկիչների և հանրային անվտանգությանը սպառնացող այլ անձանց ներգաղթը կասեցնելու համար, որպեսզի վերջիններս չկարողանան օգտվել ամերիկյան հողից և ներգաղթի առավելություններից»,-ասել է պաշտոնյան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր