00:00:00

Զելենսկին առաջարկել է առգրավել պաշտոնյաների ապօրինի ակտիվները

18:14, 04 հունիս 2019 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման համար պատժի մասին օրինագիծը: Այդ մասին, ինչպես հայտնում է segodnya.ua-ն, հայտնել է Ուկրաինայի ղեկավարի աշխատակազմը: Փաստաթուղթը, որի տեքստը դեռ չի հրապարակվել, ենթադրում է ապօրինի ձեռքբերված ակտիվների առգրավում: Բացի այդ, օրինագիծը վերականգնում է նման ճանապարհով հարստացման համար քրեական պատասխանատվությունը: Փետրվարին՝ մինչ երկրում նախագահական ընտրությունների անցկացումը, երկրի սահմանադրական դատարանը չեղարկել էր Քրեական օրենսգրքի ապօրինի հարստացման մասին հոդվածը: Ուկրաինայի ՍԴ քայլը քննադատել էին անգամ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր