00:00:00

Խնկո Ապոր անվան գրադարանը կազմակերպում է անվճար ստեղծագործական խմբակներ՝ խոցելի խմբերի երեխաների համար

17:38, 04 հունիս 2019 Մշակույթ

Հունիսի 3-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկեց խեցեգործության, հուլունքագործության,ասեղնագործության, թատերական և տիկնիկագործության խմբակներով ստեղծագործական ամառային դպրոցը խոցելի խմբերի՝ սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ,բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների և սահմանապահների 7-15 տարեկան երեխաների համար: Առաջիկա երեք ամիսների ընթացքում մանկապատանեկանստեղծագործական ամառային դպրոցի սաների համար կկազմակերպվեն նաև ճանաչողական այցեր թանգարաններ, թատրոններ ու ցուցահանդեսներ՝ ՀՀ հարուստ մշակութայինժառանգությանը հաղորդակցվելու նպատակով։ Միաժամանակ մեկնարկեց նաև գրադարանի ամենամյա ամառային դպրոցը, որի ընթացքում գրադարանը կհյուրընկալի բազմաթիվ երեխաների, կկազմակերպվեն տարաբնույթմիջոցառումներ, նկարչության, անգլերենի և ռուսերենի փոխգործուն պարապմունքներ, ուսուցողական խաղեր, գրքի քննարկումներ, ինչպես նաև ճանաչողական այցեր դեպիթանգարաններ: Բացի այդ, գրադարանի համալրված գրքային ֆոնդն արդեն իսկ հասանելի է ամառային ընթերցանության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր