00:00:00

Շվեդիայում դատարանը հրաժարվել է ձերբակալել Ասանժին

02:34, 04 հունիս 2019 Աշխարհ

Ուպպսալայի շրջանային դատարանը հրաժարվել է ձերբակալել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ում Շվեդիայում մեղադրում են սեռական հիմքով հանցագործությունների համար:
Աայս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Դատախազության հիմքերից մեկը եղել է հետքննության շարունակման անհրաժեշտությունը, սակայն ձերբակալության նախորդ օրդերն արդեն տրված էր, երբ Ասանժը գտնվում էր Էկվադորի դեսպանատանը, այժմ նա պատիժը կրում է Մեծ Բրիտանիայում»,- հայտարարել է գործընթացը վարող դատավորը:
Նրա խոսքով՝ այժմ Ասանժի հեռակա կալանքը դիտարկվում է որպես «անհամաչափ միջոց»:
«Հաջորդ քայլը Մեծ Բրիտանիայում իրավաբաններիհ հետ խոսելն է, որպեսզի տեսենք, թե ինչ կարող ենք անել հետագայում»,- ասել է Ասանժի փաստաբան Պեր Սեմուելսոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր