00:00:00

Սկանդալ․ Վարչապետ Փաշինյանի Ղազախստան կատարած այցի ընթացքում հրահանգվել է ստուգել բոլոր հայերի ավտոմեքենաները

19:33, 03 հունիս 2019 Աշխարհ

Սոցցանցերում տեսանյութ է տարածվում Նուր-Սուլթանի ճանապարհային ոստիկանության բաժնի հրամանատարի պաշտոնակատար Բաուըրժան Խանտեմիրովի մասնակցությամբ, որտեղ նա հրահանգ է տալիս ստուգել «հայկական ավտոմեքենաները» և հայտարարում է, որ եթե դրանց վրա արձանագրություններ չկազմվեն, առավոտյան բոլոր դասակի հրամանատարները ստիպված կլինեն բացատրականով ներկայանալ իր մոտ:
«Եթե հայկական մեքենաների վրա արձանագրություններ չկազմվեն, առավոտյան բոլոր դասակի հրամանատարները բացատրականով ներկայանան ինձ մոտ՝ վաշտի հրամանատարների հետ միաին: Ես չեմ հավատա, որ դրանց մոտ որևէ խախտում չլինի: Եթե անձնագրային ռեժիմի խախտում է՝ ուղարկեք միգրացիոն ծառայություն: Այսինքն, ոչ միայն երթևեկության կանոնների խախտման… Լրիվ ստուգում, վիզուալ»,- ասում է Խանտեմիրովը:
Ղազախստանի լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Ղազախստանի ոստիկանությունն այս հրահանգը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու այցի (մայիսի 28-29) ժամանակ: NUR.kz կայքի փոխանցմամբ, այս փաստի առթիվ մայիսի 28-ին Ղազախստանի ՆԳՆ-ում ստուգումներ են սկսվել, իսկ մայիսի 30-ին Բաուըրժան Խանտեմիրովն ազատվել է աշխատանքից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր