00:00:00

Անզորությունից բղավել, թե վեթինգ ենք իրականացնելու, խաբեբայություն է. Փոստանջյանը՝ Փաշինյանին

19:17, 03 հունիս 2019

Եթե մենք ուզում ենք արդարադատություն, ապա այսօրվա կառավարությունն ունի բազմապիսի գործիքներ, որպեսզի մարդկանց իրավունքները չոտնահարվեն, որ գործերը չհասնեն դատարան, իսկ դատարանում գտնվող գործերն ունենան արդար լուծում։ Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ «Եթե կար խնդիր դատարանների հետ կապված, արդարադատության հետ կապված, ապա գործող իշխանությունն ունի մեծամասնություն ԱԺ–ում, կարող է դատախազին հրավիրել եւ հաշվետվություն պահանջել ընդհանուր դատաիրավական համակարգի վերաբերյալ, հասկանալ՝ արդյոք կան կոռուպցիայի վերաբերյալ գործեր, որոնք չեն ունեցել հաջողություն դատական համակարգում, ինչ քանակ են դրանք կազմում, մինչդեռ չկա այդպիսի վերլուծություն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը որպես հետեւանք փորձում է դիմել ծայրահեղ միջոցների, որոնց թվին է դասվում դատարանների շրջափակման կոչը»,–նշեց նա։ Փոստանջյանը նաեւ կարծում՝ անզորությունից բղավել, որ վեթինգ ենք իրականացնելու, խաբեբայություն է. «Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական կյանքը սկսում է 2008 թվականից, սակայն այդ անցումը պետք է ապահովենք 1991 թվականից, իսկ եթե դրվագային պետք է լինի անցումային արդարադատությունը, ապա ստացվում է էլի տեսարանի ապահովում։ Վեթինգն այնպիսի մեխանիզմ է, որ անընդհատ պետք է կիրառվի, որը պետք է առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանից եւ իր ընտանիքի անդամներից, բայց իր նկատմամբ չի ցանկանուոմ մ իր նկատմամբ կիրառել, այլ դրվագային՝ միայն դատավորների նկատմամբ, այն էլ այն դեպքում, երբ չունի կանոնակարգեր եւ օրենսդրություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր