00:00:00

Հենրիխ Մխիթարյանը մոր ու քրոջ հետ Սպանդարյանում էր

01:22, 03 հունիս 2019

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում հունիսի 2-ին վերաբացվեց 1980-ականներին կառուցված ֆուտբոլի մարզադաշտը: Այն այսուհետ կկրի  Հայաստանի հավաքականի ավագ` Հենրիխ Մխիթարյանի հոր` «Արարատ» ֆուտբոլային թիմի հարձակվող Համլետ Մխիթարյանի անունը։ Մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի հավաքականի ավագ, գլխավոր ռմբարկու, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` քրոջ` Մոնիկա Մխիթարյանի և մոր` Մարինա Թաշչյանի հետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ու այլք:    «Շնորհակալ եմ, որ հորս հիշատակը վառ եք պահում, այս պահին էմոցիաներս շատ են, մի փոքր էլ հուզված եմ: Հույս ունեմ, որ այստեղ հետաքրքիր ֆուտբոլային հանդիպումներ կլինեն»,- ասաց Հենրիխ Մխիթարյանը: Մարզադաշտի բացման արարողությունից հետո   ֆուտբոլային հանդիպում կայացավ Սպանդարյանի «Սիփան» ակումբի և Հայաստանի մարզական լրագրողների հավաքականի միջև: Նշենք, որ այս մարզադաշտի վերաբացման աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 37 մլն ՀՀ դրամ, աշխատանքները սկսվել էին 2017 թվականից, ամբողջությամբ վերականգնվել է ցանկապատը, մարզադաշտի կողքին կառուցվել է հանդերձարան՝ բոլոր հարմարություններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր