00:00:00

Ադրբեջանի ԱԳՆ-ը արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը սահմանին լարվածության առնչությամբ

00:40, 03 հունիս 2019

Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ ուղղված հակամարտության կարգավորմանը՝ միջազգային հանրության պահանջներին համապատասխան: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որն արվել էր ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությանը: «Հայաստանի ԱԳՆ-ի հուզական եւ նույնքան հակասական հայտարարությունը հայկական եւ ադրբեջանական ԶՈՒ շփման գծում իրավիճակի մասին արտացոլում է իրենց երկրում ներիքին իրավիճակի շուրջ հայկական ղեկավարության արձագանքը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ ի պատասխան Բաքվի հասցեին արված Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ը պնդում է, որ մարդկային կորստի եւ փոխադարձ տարաձայնությունների «միակ մեղավորը» Հայաստանն է: Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել զինծառայողի մահվան, ինչպես նաեւ վերջին շրջանում սահմանին լարվածության առնչությամբ, որում կտրուկ քննադատության էր ենթարկել վերջին երեք օրերի ընթացքում իրավիճակը սրելու ուղղությամբ Ադրբեջանի կանխամտածված քայլերը, որոնք արտահայտվել էին սեփական կորուստների մասին կեղծ տեղեկատվություն տարածելու միջոցով, իշխանական կուսակցության ներկայացուցիչներին ուղղակիորեն եւ հրապարակայնորեն կոչ անելով Հայաստանի ղեկավարների նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու եւ հրադադարի պայմանները խախտելու դեպքերի զգալի ավելացման միջոցով: Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին ցուցաբերել քաղաքական կամք՝ արտահայտված կոնկրետ եւ արդյունավետ  գործողություններով՝ հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված: Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանին կվերագրվի ամբողջ պատասխանատվությունը իրավիճակի հետագա սրման վտանգի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր