00:00:00

Քաբուլում մի շարք պայթյուններ են որոտացել. կան տուժածներ

00:20, 03 հունիս 2019 Աշխարհ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մի շարք պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել:
Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի լրատվական աղբյուրին:
Ինչպես հայտնել են երկրի ՆԳՆ-ից, Քաբուլում նախ ավտոբուսին ամրացված ինքնաշեն ռումբ է պայթել: Ավտոբուսում գտնվել են մանկավարժական համալսարանի ուսանողները:
Ուժային կառույցների տվյալներով՝ պայթյունը որոտացել է մարդաշատ վայրում, ինչի հետևանքով զոհվել է խանութի աշխատակիցը, որը կանգնած է եղել ավտոբուսի հարևանությամբ: Եվս 17 մարդ վիրավորվել է:
Ավելի ուշ, մայրաքաղաքում ևս երկու ինքնաշեն ռումբ է պայթել: Պայթյունների հետևանքով տուժածների թվում են աֆղան լրագրող Ջավեդ Կարգարը և անվտանգության ուժերի 5 աշխատակից:
Ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր