00:00:00

Վենետիկում կրուիզային նավը բախվել է զբոսաշրջային ջերմանավին. կան տուժածներ

18:21, 02 հունիս 2019 Աշխարհ

Հինգ մարդ է տուժել Ջուդեկա վենետիկյան ջրանցքում կրուիզային նավի եւ զբոսաշրջային շոգենավի բախման հետեւանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով AGI տեղեկատվական գործակալությանը: Վթարը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան, երբ, նախնական տվյալներով, քարշականավերը չեն հասցրել մոտենալ վնասվածքի հետեւանքով իր ուղղությունը կորցրած նավին: Հոսանքի արդյունքում այն հասել է նավահանգստին, որտեղ կայանված էր զբոսանավը: Բախման հետեւանքով փոքր նավում տուժել է չորս, իսկ կրուիզային նավում՝ մեկ մարդ: Մի շարք ուղեւորներ հայտնվել են ջրում: Վենետիկյան նավահանգստի ղեկավարությունը կատարում է շոգենավի ուղեւորների տարհանում, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փրկարարներն ու հրշեջները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր