00:00:00

Ովքե՞ր արժանացան մրցանակի «Տարվա Երգ» «Песня года» հեղինակավոր մրցանակաբաշխությանը՝ Սոչիում

20:44, 26 սեպտեմբեր 2019 Շոուբիզնես

Արդեն 3րդ տարին է ինչ Սոչիում Պոզիտիվ ընկերությունը Արմենիա հեռուստաընկերության հետ միասին կազմակերպում է <<Տարվա Երգ>> << Песня года>> հայտնի ռուսական ազգային մրցանակաբաշխության հայկական տարբերակը: Այս տարի այն տեղի ունեցավ սեպտեմբերի 25 ին կրկին Սոչիում: Ինչպես ամեն տարի, այս տարի ևվս մրցանակաբաշխությանը ներկա էին ամենադիտված ու լսված երգերի երգիչները, ովքեր էլ վերցրեցին Տարվա Երգի արձանիկը: Ովքե՞ր ստացան արձանիկ, ի՞նչ մեխանիզմ է գործում մրցանակակիրներին ընտրելու հարցում և առհասարակ մրցանակաբաշխության մասին զրուցել ենք Պոզիտիվ ընկերության գործադիր տնօրեն՝ Իսաջանյան Վահեի հետ: Ինչպե՞ս որոշվեց ստեղծել ու կազմակերպել այսքան մաշտաբայն մրցանակաբաշխություն Սոչիում: Վահե: Եթե գիտեք, Պոզիտիվ ընկերությունը արդեն շատ երկար տարիներ է զբաղվում է տարբեր համերգների կազմակերպմաբ և մենք կարողացել ենք համագործակցել ու բավականին մեծ, մաշտաբների համերգներ ենք արել, տարբեր հայ, ռուս և այլ ազգի հայտնի արտիստների, հիմնականում երգիչների հետ: Մենք աննհատ խոսում էինք այն մասին, որ Հայաստանում շատ քիչ են մրցանակաբաշխությունները և այս մասով մեր արտիստները այդքան էլ գնահատված չեն:

Որպեսզի շատ երկար չպատմեմ, ամեն ինչ արեցինք ու հասանք նրան, որ կարողացանք ստեղծել <<Песня года>> Ռուսական հայտնի մրցանակաբաշխության հայկական տարբերակը: Այս մասով մենք ունեինք շատ մեծ պարտավորություններ, ու մենք պետք է կազմակերպեինք մրցանակաբաշխությունը այնպես, որ չզիջի ռուսական տարբերակին: Ու դա հավատացեք շատ մեծ աշխատանք է: Բայց քանի –որ մենք մենակ չենք ու այս մասով մեզ հետ է նաև Արմենիա հեռուստաընկերությունը, որը գիտեք հայկական ամենառեյտինգային հեռուստատեսություններից մեկն է և հեռարձակվում է ամբողջ աշխարհում, մեզ համար շատ հարցեր լուծելի դարձան: Մեզ միացավ նրանց մեծ ու պրոֆեսիոնալ թիմը ու մենք կարողացանք ու դեռ կարողանում ենք իրականացնել ոչ միայն Սոչիի համերգասրահում տեղի հանդիսատեսի այլև ստեղծում ենք մրցանակաբաշխության հեռուստատեսային տարբերակը, որը Արմենիա հեռուստաընկերությամբ հեռրձակվում է ամբողջ աշխարհում: Ու կրկին պետք է ասեմ, որ հեռուստատեսային տարբերակը եվս պետք է չզիջեր ռուսական <<Песня года>>-ին ու այս մասով մենք շատ պարտավորթյուններ ունենք: Մրցանակաբաշխությանը պետք է լինեն նաև ռուսական արտասահմանյան այլ աստղեր իհարկե հատուկ հյուրի կարգավիճակում, և մենք կարողացել ենք հրավիրել նրանց, ինչը շատ մեծ աշխատանք է պահանջում: Աբրահամ Ռուսո, Սոսո Պավլիաշվիլի, Սուպեռ Ժորիկ, Օլգա Բուզովա, Ֆիլիպ Կիռկոռով: Հետաքրքիր է ի՞նչ սկզբունքով էք ընտրվում մրցանակակիրներն, ինչպե՞ս է ընտրվում տարվա երգը: Վահե: <<Песня Года>> ն ունի հատուկ ձևաչափ: Քանի-որ այսօր արդեն ամենատարածական միջոցը աշխարհում դա ինտեռնետային դաշտն է մենք առաջնորդվում ենք հենց դրանով և ընտրում ենք այն երգերը, որորոնք ամենադիտվածն են եղել այդ տարի Youtube-ում: Երգը, որը պետք է ստանա մրցանակ, պետք է ունենա ավելի քան 5 մլն դիտում: Այս թիվը որոշել ենք ելնելով և առաջնորդվելով հայկական դիտողականությամբ Youtube-ում: Դժվարությամբ ենք ընտրել թիվը, տարբեր քննարկումներ ու ճշտումներ ենք անցկացրել ու հասկացել ենք, որ եթե հայկական երգարվեստում երգը Youtube-ում կարողանում է հավաքել 5 մլն դիտում 1- տարվա ընդացքում ուրեմն այն կարող ենք կոչել հիթ: Այսպիսով ստացվում է, որ մրցանակաբաշխությանը ներկա են ու ելույթ են ունենում ամենասիրված ու պահանջված երգիչները, մրցանակ ստանում են նրանք, ովքեր այդ տարի աշխատանք են արել ու այդ աշխատանքը սիրվել է ու դիտվել:

Ասեցիք, որ քիչ են մրցանակաբաշխությունները Հայաստանում: Ի՞նչ եք կարծում Ի՞նչու: Վահե: Չեմ կարող ասել պատճառը բայց սա տոն է երգչի կյանքում, սա նրա աշխատանքի գնահատականն է և չգնահատելն ուղակի սխալ է: Ու ինչքան շատ լինեն մրցանակաբաշխությունները այդքան ավելի շատ կլինի ոգևորությունը երգիչների համար: Սա ոչ միայն տոն է երգիչների համար, այլև հանդիսատեսի ու հեռուստադիտողի համար: Չե- որ նրանք մի բեմում տեսնում են այսքան սիրված երգիչների ու նաև վայելում են նրանց ելույթը: Քանի-որ յուրաքանչուրը ով ստանում է մրցանակ անպայման նայև երգում է տվյալ երգը: Մենք անում ենք ամեն ինչ- որպեսզի հեռուստադիտողն ու հանդիսատեսը տեսնի գեղեցիկ շոու: Համագործակցում ենք նաև ռուսական ամենահայտնի պարային խմբի՝ Տոդեսի հետ, ու ամեն երգի ելույթի ժամանակ ցույց ենք տալիս նաև գեղեցիկ շոու:

Եվ ամենակարևորը մենք ամեն տարի սովորում ենք անել ավելի լավը, ու ամեն տարի գնալով մեծացնում ենք մեր չափսերն ու մաշտաբները քանի-որ զգում ենք թե ինչ մեծ արձագանք ունի մրցանակաբաշխությունը և թե որքան սպասված է ոչ միայն երգիչների այլ նրանց երկրպագուների ու առհասարակ հանրության համար: Շնորհակալ ենք հարցազրույցի ու մեզ ժամանակ տրամադրելու համար: Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք հայկական երգարվեստին: Վահե: Հայկական երգարվեսը և ոչ միայն, արվեստն ու մշակույթը այս աշխարհում ամենասիրուններից է, ու մենք պետք է հպարտանանք մեր ունեցած երգիչների աշխատանքներով և ցանկացած այլ ասպարեզում թեկուզ մի փոքր հաջողության հասած արվեստի մարդու: Մենք պետք է կարողանանք գտահատել, գովերգել ու նաև պարգևատրել նրան ով կարողանում է մատուցել գեղեցիկը, իսկ արվեստը դա հենց ինքը գեղեցիկն է:

Շնորհակալ եմ անդրադարձի և զրույցի համար: 2019-2020 <<Տարվա Երգ>> ի մրցանակակիրները Արա Մարտիրոսյան Ռազմիկ Ամյան Միհրան ծառուկյան Սոֆի Մխեյան Գոռ Եփրեմյան Արմենչիկ Քրիստինե Պեպելյան Վաչե Ամարյան Հայկո Հակոբյան Մարտին Մկրտչյան Հռիփսիմե Հակոբյան Նունե Եսայան Հարութ Փամբուկչյան Իվետա Մուկուչյան Հակոբ Հակոբյան և Արմեն Հովյաննիսյան Էրիկ Կարապետյան Արաբո Իսպիրյան Գրիգորի Եսայան LA project Գոռ Սուջյան Արկադի Դումիկյան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր