00:00:00

Հերիք եղավ, բոլ եղավ․ Ալեն Սիմոնյանը` Դանիել Իոնիսյանին

18:26, 01 հունիս 2019

«Ես իմ պատասխանը հրապարակել եմ, ժպիտ է առաջանում ինձ մոտ, որ կարող են ինձ մեղադրել 10 հազար դոլար, կամ հինգ միլիոն դրամ ապօրինի հարստանալու մեջ, լուրջ չեմ վերաբերվում։ Դանիել Իոննիսյանն էլ, որ այդ կայքի սեփականատերն է, հիմնադիրն է, չգիտեմ, չեմ ուզում որեւէ բան ասել, որպեսզի չգնա տարբեր տեղերից գումար չուզի, չասի, որ իրեն ՀՀ ԱԺ փոխխոսնակը իրեն ճնշումների է ենթարկում եւ այլն»։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով FIP.am կայքի հրապարակմանը, համաձայն, որի Սիմոնյանը թաքցրել է իր իրական եկամուտները եւ ապօրինի հարստացել է։ Նշենք, որ կայքը պատկանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին, որի համակարգողը Դանիել Իոննիսյանն է։ Սիմոնյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հոդվածում կասկածների մասին է խոսվում, սակայն վերնագրում պնդվում է ապօրինի հարստացման մասին։ «Իրենց զգուշացվել է, որ եթե օրենքով սահմանված կարգով չհերքեն, չի բացառվում, որ դատի տամ»,- ասաց ԱԺ փոխնախագահը, հիշեցնելով, որ մեքենա շատ տարիներ առաջ է ունեցել։ «Բավական է, ամեն օր մի բան հորինեն եւ վարկանիշ ավելացնեն։ Հերիք եղավ, բոլ եղավ, իմ մասին ինչ ասես չեն հորինում»,- ասաց Սիմոնյանը։ Ի դեպ ըստ ԱԺ փոխնախագահի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 31-ն է, մինչդեռ հրապարակում կատարողները անգամ դրան չեն սպասել։ «Մարդիկ ինձ լավ գիտեն, ես էս քաղաքում ապրել եմ, գիտեն ինչ ունեմ։ Դանիելի համար ինչ-որ բաներ անել,էսքանով լիքը բաներ արեցի, իրա վարկանիշի համար»,- ասաց Սիմոնյանը։ Հավելենք, որ այս հարցազրույցին արդեն իսկ արձագանքել է Դանիել Իոննիսյանը, ֆեյսբուքի իր էջում գրելով․ «Ալեն Սիմոնյանը ակնարկում է, որ FIP-ում իր կեղծ հայտարարագրի և հավանական ապօրինի հարստացման մասին նյութով ես փորձում եմ դրսում Հայաստանի համբավը վարկաբեկեմ, երկիրը ներկայացնեմ որպես ոչ-ժողովրդավար ու գրանտ ստանամ: Ալեն, մտածիր ու նոր խոսա: Լուրջ եմ ասում, երբեմն մտածիր, թե ում մասին ինչ ես ասում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր