00:00:00

Հակոբ Արշակյանը Սիլիկոնյան հովտում հանդիպել է «Draper & Associates» վենչուրային ընկերության և «Draper University» համալսարանի ղեկավարին

17:19, 01 հունիս 2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում Սիլիկոնյան հովտում հանդիպել է  «Draper & Associates» վենչուրային ընկերության և «Draper University» համալսարանի ղեկավար Թիմաթի Դրեփերին: Ինչպես   հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպմանը ներկա էր նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

Ներկայում համալսարանում ուսանում են 77 երկրներից ժամանած ուսանողներ, որտեղ 3-6 ամիսների ընթացքում ստանում են ձեռներեցության և բիզնեսի զարգացման դասընթացներ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում «Hero City at Draper University» մասնաճյուղի բացման հնարավորությունները:  Նախարար Հակոբ Արշակյանը Թիմաթի Դրեփերին ներկայացրել է  հեղափոխությունից հետո ՀՀ կառավարության կողմից իրականացրած լայնամասշտաբ բարեփոխումները տնտեսության, գործարար միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման ոլորտներում:
Նախարարը Դրեփերին հանձնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT- 2019 ):
Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստան այցելությունը թույլ կտա Թիմաթի Դրեփերին ծանոթանալ Հայաստանի ներդրումային հնարավորություններին, գիտական և տեխնոլոգիական ներուժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր