Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հարգելի՛ բարեկամներ
Երեկ ուշ երեկոյան ընկերս ինձ հայտնեց, որ ԶՈՒ նախկին զինծառայողներից մեկը հայտարարություն է տարածել այն մասին, որ ս.թ. հունիսի 3-ին պաշտպանության նախարարության դիմաց ինքնահրկիզվելու է:
Հայտարարության բովանդակությունից պարզ է դառնում, որ նախկին զինծառայողի խնդիրը վերաբերում է նրա բնակարանային անմխիթար պայմաններին:
5 երեխա ունեցող նախկին զինվորականին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անձամբ է խոստացել հնարավորինս արագ լուծել հարցը: