00:00:00

Երեխաները մեր՝ հայերիս արժեհամակարգում գերագույն արժեք են․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է

15:21, 01 հունիս 2019

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը՝ հունիսի 1-ի կապակցությամբ։ «Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի սրտե շնորհավորում եմ աշխարհի բոլոր մանուկներին լուսավոր այս տոնի առթիվ: Երեխաները մեր՝ հայերիս արժեհամակարգում գերագույն արժեք են: Մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ապահովել անհոգ մանկություն և փոխանցել նրանց բարեկեցիկ և անվտանգ հայրենիք: Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ երջանիկ մանկություն, բոլոր նվիրական երազանքների իրականացում և պայծառ ապագա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր