00:00:00

ՀՀ նախագահը տեղի տվեց ճնշումներին, երկրում ոտնատակ է տրված առանց այն էլ հեղինակազրկված դատական իշխանությունը․ Էդմոն Մարուքյան

10:47, 01 հունիս 2019

«Հայաստանը թևակոխում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական ճգնաժամի իրական վտանգների փուլ։
Հանրապետության Նախագահը տեղի տվեց ճնշումներին, երկրում ոտնատակ է տրված առանց այն էլ հեղինակազրկված դատական իշխանությունը, իսկ օրենսդիր իշխանությունը շարունակում է մնալ սուպերվարչապետական համակարգի ազդեցության տակ։
Պետականության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուցիոնալ զարգացումը կասեցվում է իրավիճակային լուծումներով, որոնք թիրախային խնդիրներ լուծելու փոխարեն առաջացնում են նոր և ավելի վտանգավոր խնդիրներ։ Սա ոչ այլ ինչ է, քան հեղափոխությունից հետո ստեղծված ժողովրդավարացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների հնարավորության մսխում»,-  այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր