00:00:00

Հայկական կոնյակի անվան տակ անհայտ ծագումով կոնյակներ են վաճառում ԱՄՆ -ում և խայտառակում լեգենդար հայկական կոնյակը

12:06, 01 հունիս 2019

ԱՄՆ-ի շուկայում են հայտնվել կեղծ հայկական կոնյակներ որոնք ներկայացնում են իբրև հայակական, բայց անհայտ ծագում ունեցող կոնյակներ են։ Այս մասին ArmDay.am-ին ահազանգում է տեղի հայությունը։ Մասնավորապես՝ Saint Grigor և Tigran The Great ապրանքանիշերով կոնյակների մասին է խոսքը, որոնք ներկայացվում են որպես հայկական կոնյակ և վաճառվում են ամերիկյան խանութներում և տեղի հայակական խանութներում: Նշենք, որ վերոնշյալ ապրանքատեսակների վրայից ոչ միայն բացակայում են համապատասխան պիտակները, այլև համային առումով դրանք որևէ առընչություն չունեն հայկական աշխարհահռչակ կոնյակի հետ, այսինքն, դրանց առկայությունը միջազգային շուկայում ուղղակի վնաս է հասցնում հայկական կոնյակի հեղինակությանն ամբողջ աշխարհում։ Առաջիկայում մենք կհրապարակենք նաև լուսանկարներ վաճառվող  ապրանքատեսակից, ինչպես նաև կհաղորդենք լրացուցիչ տեղեկություններ խնդրի վերաբերյալ։ Դարեր ի վեր ձեռք բերած հայկական կոնյակի անունը որը շատերի համար Հայաստանի այցեքարտն է այսօր կորցնում է իր անունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր