ՀՀ մայրաքաղաքի բնակիչները մայիսի 31-ին կրկին քաղաքապետարանում էին իրենց խնդիրներով, առաջարկներով ու դիտարկումներով: Հերթական ընդունելության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ է լսել քաղաքացիներին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արծարծված խնդիրների մի մասին քաղաքապետի կողմից տեղում տրվել են պատասխաններ, համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ: