00:00:00

Դանակահարության միջադեպը քաղաքական որևէ ենթատեքստ չունի․ «Ազատ Հայրենիք» կուսակցության խոսնակ

02:54, 01 հունիս 2019

«Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի դիմաց տեղի ունեցած դանակահարության միջադեպը քաղաքական որևէ ենթատեքստ չունի: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․ «Ինչպես արդեն տեղեկացրել եմ, այսօր «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի դիմաց տեղի է ունեցել դանակահարության միջադեպ: Մամուլի արձագանքը գուցե բնական ենթադրությամբ հակված էր այն կապելու Արայիկ Հարությունյան - Սամվել Բաբայան հարաբերություններում վերջին զարգացումների ու դրանց մեկնաբանությունների հետ, սակայն որպես «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ՝ հավաստիացնում եմ, որ այս միջադեպը քաղաքական որևէ ենթատեքստ չունի: Դեպքը տեղի է ունեցել երկու քաղաքացիների միջև կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում: Ուստի, հորդորում եմ դավադրության տեսություններ այստեղ չփնտրել: «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հանրությունը չի բաժանում յուրայինների և օտարների: Կոչ ենք անում բոլորին հանդարտություն պահպանել, իսկ միջադեպի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կպարզեն իրավապահ մարմինները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր