00:00:00

Զելենսկին վերադարձրել է Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունը

22:12, 28 մայիս 2019 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերադարձրել է ուկրաինական քաղաքացիությունը Օդեսայի շրջանի նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին: Այդ մասին հրամանը ստորագրվել է Զելենսկու կողմից մայիսի 28-ին: «Փոփոխություններ կատարել Ուկրաինայի նախագահի 2017 թվականի հուլիսի 26-ի № 196 հրամանում Բոնդարեւա Տ.-ի, Կորնիյչուկ Ա.-ի, Կորոտեցկի Լ.-ի եւ այլ անձանց Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցնելու մասին՝ հեռացնելով Միխայիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինայի քաղաքացիության կորստի մասին դրույթները»,-նշված է հրամանում: Հիշեցնենք, որ 2017 թվականին Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման էր ստորագրել Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրիանայի քաղաքացիությունից զրկելու մասին: 2015 թվականի մայիսի 30-ին Սաակաշվիլին նշանակվել էր Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում Պորոշենկոյի կողմից, որը հայտարարել էր, որ մեծ հույսեր է կապում նրա հետ՝ այդ թվում՝ տարածաշրջանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում: 2016 թվականի նոյեմբերին Սաակաշվիլին հրաժարական էր տվել Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնից՝ մեղադրելով Ուկրաինայի իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկության բացակայության մեջ: Նա նաեւ մեղադրել էր Պորոշենկոյին տարածաշրջանում հանցավոր խմբավորումների նկատմամբ հովանավորչության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր