00:00:00

Ավստրիայի խորհրդարանը կողմ է քվեարկել կանցլեր Սեբաստիան Կուրցին պաշտոնանկ անելու համար

01:31, 28 մայիս 2019 Աշխարհ

Ավստրիայի խորհրդարանը հատուկ նիստում կողմ է քվեարկել կանցլեր Սեբաստիան Կուրցին և նրա կառավարությանը հեռացնելու համար: Աս մասին տեղեկացնում է BBC-ն: «Ազատություն» կուսակցությունը աջակցել է ընդդիմադիր Սոցիալ դեմոկրատների կողմից արված այդ առաջարկին: Ավստրիայի նախագահը հիմա պետք է որոշի, թե ով պետք է լինի կանցլեր: Այդ ղեկավարը կգլխավորի կառավարությունը մինչ սեպտեմբերին սպասվող ընտրությունները: Կուրցը, Ավստրիայի ժողովրդավարական կուսակցության ղեկավարը, հետպատերազմյան Ավստրիայի պատմության առաջին կանցլերն է, որը կորցրել է վստահության քվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր