00:00:00

Նախկին ընկերուհու ՌԴ մեկնելուն խոչընդոտելու համար հափշտակել էր նրա անձնագիրն ու ոչնչացրել

21:06, 22 մարտ 2018

Դատարանը 25-ամյա Արա Առուստամյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի՝ փաստաթուղթ հափշտակելը և ոչնչացնելը, 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: Ամբաստանյալի նկատմամբ ընդհանուր առմամբ նշանակվել է տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկի` 350 000 ՀՀ դրամի չափով: Ըստ մեղադրանքի, Արա Առուստամյանն իր նախկին ընկերուհուն հանդիպելու նպատակով 2018 թվականի հունվարի 6-ին` ժամը 22:00-ի սահմաններում, գնացել է աղջկա տուն և օգտվելով նրա բացակայությունից` նրա կամքին հակառակ պատուհանի պոլիէթիլենային թաղանթը քաշել-բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել վերջինիս տան ննջասենյակ և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է` աղջկա ՌԴ մեկնելուն խոչընդոտելու դիտավորությամբ, վերջինիս պայուսակից գաղտնի հափշտակել է նրա անձնագիրը, այնուհետև նույն դիտավորությամբ այն ոչնչացրել` պատռել և նետել է գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան ճանապարհի սկզբնամասում: Ամբաստանյալը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված դատաքննության կարգով:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր