04:21:52

Վարչապետի մոտ շինարարական աշխատանքների հաշվարկման կարգին վերաբերող հարցեր են քննարկվել

19:53, 22 մարտ 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են գործող գներով շինարարական աշխատանքների հաշվարկման նոր կարգին վերաբերող հարցեր: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարության ղեկավարին զեկուցել է քննարկումների արդյունքների, գնագոյացման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկությունների ու լուծումների մասին: Վարչապետը  համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին  առաջարկել է համատեղ աշխատել և  ներկայացնել  հատկապես սոցիալական ենթակառուցվածքների՝ միավոր դպրոցի, հիվանդանոցի,  բնակելի շենքի և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների՝  գործող գներով  հաշվարկման նոր կարգի նախագիծ: Նման հաշվարկները   հիմք կծառայեն պետական և համայնքային  բյուջեների  արդյունավետ պլանավորման համար: Վարչապետն առաջարկել է քննարկումներում ներգրավել նաև  մասնագետների՝ ոլորտում գործող մասնավոր կազմակերպություններից:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31