ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) հայտարարել է 2024 թ.-ին Լուսին տիեզերագնացների առաքելություն ուղարկելու մտադրության մասին, միևնույն ժամանակ NASA-ն պարզաբանել է, որ առաջին անգամ այդ առաքելության կազմում Երկրի արբանյակի մակերեսին կին ոտք կդնի: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այս մասին NASA-ն հայտարարել է մայիսի 23-ին:
Ծրագիրը, որն անվանել են «Արտեմիս», ամերիկյան տիեզերական գործակալության համար կլինի առաջինը դեպի Լուսին առաքելությունների մի քանի տարիների ընթացքում: Դրա սկիզբը նախատեսվում է 2020 թ.-ին. այդ ժամանակ դեպի Լուսին «Արտեմիս-1» ինքնակառավարվող զոնդ կուղևորվի: Բացի այդ, Gateway անվանումով մինի-կայանի համար շինարարական տեխնիկա կտեղափոխվի: Այս փոխադրումները կիրականացվեն մասնավոր տիեզերական ընկերությունների կողմից NASA-ի հետ պայմանագրով: