00:00:00

Միջազգային դատարանը Ռուսաստանից պահանջում է ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին

03:01, 26 մայիս 2019 Աշխարհ

ՄԱԿ-ի Ծովային իրավունքի միջազգային տրիբունալը պարտավորեցրել է Ռուսաստանին անհապաղ ազատ արձակել անցած տարի Ղրիմի մերձակայքում կալանված ուկրաինական ռազմանավերն ու թույլ տալ, որ դրանց անձնակազմի 24 նավաստիները վերադառնան հայրենիք: Համբուրգում տեղակայված միջազգային դատարանն, ըստ այդմ, բավարարել է Ուկրաինայի պահանջը: Ռուսական կողմը հրաժարվել էր դատաքննությանը մասնակցել: Ավելի ուշ, արձագանքելով դատարանի որոշմանը, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե միջազգային տրիբունալը իրավասու չէ քննել Կերչի նեղուցում տեղի ունեցած այդ միջադեպը: Կիևը, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրներ տեղի ունեցածը որակում են որպես ագրեսիա, նավաստիներին բնորոշում որպես ռազմագերի: Մոսկվան, մինչդեռ, պնդում է, թե ուկրաինացի նավաստիները ապօրինի հատել են Ղրիմի սահմանը, որը Ռուսաստանը բռնազավթել է 2014-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր