00:00:00

Իրանի դեմ ԱՄՆ հայտարարություններն աշխարհը վտանգի տակ են դնում. Ջավադ Զարիֆ

00:42, 26 մայիս 2019 Աշխարհ

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Իրանի հասցեին արված վերջին հայտարարությունները չափազանց վտանգավոր է համարում համաշխարհային խաղաղության համար:
 Նախարարի խոսքերով՝ ԱՄՆ-ն Իրանի դեմ անհիմն մեղադրանքներով փորձում է արդարացնել իր ագրեսիվ քաղաքականությունը Իսլամական Հանրապետության նկատմամբ:
Զարիֆը նշել է, որ Մերձավոր Արևելքում զինված ուժերի քանակի ավելացման մասին ԱՄՆ-ի որոշումը նույնպես սպառնալիք է գլոբալ խաղաղությանն ու կայունությանը: ԱՄՆ-ի նման վտանգավոր քայլերը անպատասխան չի մնա`«պետք է դիմակայել», –1in.am-ի փոխանցմամբ, Պակիստան կատարած երկօրյա այցից հետո նախքան Թեհրան մեկնելը ասել է նա՝ Իրանի IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Մերձավոր Արևելք լրացուցիչ բանակային զորամիավորում ուղարկել:
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, նման քայլի նպատակը «Իրանին ավելի արդյունավետ դիմակայելն է»:
Եվս 1500 զինծառայող կտեղափոխվի տարածաշրջան, ինչպես նաև Patriot հակահրթիռային համակարգեր և հետախուզական ինքնաթիռներ: Ընդհանուր առմամբ, Պենտագոնը Սպիտակ տանը մինչև 10,000 ԱՄՆ զորք և լրացուցիչ ռազմանավ կտրամադրի Մերձավոր Արևելք ուղարկելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր