00:00:00

Ոստիկանությունը հայտնաբերել է Լիոնում պայթյունի հնարավոր հեղինակի ԴՆԹ-ն

23:14, 25 մայիս 2019 Աշխարհ

Ֆրանսիայի իրավապահ մարմինները կարողացել են հայտնաբերել Լիոնի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հնարավոր հեղինակի ԴՆԹ-ն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ֆրանսիական BMFTV հեռուստաընկերությանը: Լրատվամիջոցն ընդգծում է, որ դա չի նշանակում, թե պարզվել է հանցագործի ինքնությունը, այլ միայն այն, որ նա թողել է իր հետքը: Նշվում է նաև, որ ոչ մեծ քանակությամբ պայթուցիկ է հայտնաբերվել: Պայթյունը որոտացել է մայիսի 24-ին, Լիոնի կենտրոնում գտնվող Վիկտոր Հյուգոյի փողոցում: Հանցագործության բացահայտման աշխատանքներին ներգրավված է 90 քննիչ և 30 փորձագետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր