00:00:00

Վրաստանում էլ էին սկզբից բողոքում ծխելն արգելող օրենքի դեմ. DJ Վակցինա

19:41, 22 մարտ 2018 Առողջություն

Հայաստանը պետք է հետևի ծխելու դեմ պայքարի միջազգային փորձին և ողջ խստությամբ կիրառի ծխելն արգելող օրենսդրությունը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ  հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Պետրոսյանի հետ նախօրեին հանդիպել են Հայաստան ժամանած փորձագետների հետ։ «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արտասահմանում ծխելու դեմ պայքարը շատ խիստ է։ ԱՄՆ-ում ծխելն արգելված է ոչ միայն հանրային վայրերում,այլ նաև՝ փողոցում։ Բայց այստեղ ծխելու դեմ պայքարն ընթանում է հանուն օդի մաքրության պահպանման»,- նշում է Դավիթ Պետրոսյանը։ Արսեն Թորոսյանի կարծիքով՝ եթե միջազգային մասնագետներն են խոսում որևէ փոփոխության մասին, ապա հասարակությունն ընդունում է, իսկ եթե հայերն են ասում, լուրջ չի ընդունվում: «Մի քիչ հիասթափեցնում է, ու չես ուզում ոչինչ ասել»,-ասաց նա՝ հավելելով, ոչ Առողջապահության նախարարության՝ ծխելը սահմանափակելու օրինագծին դեմ քաղաքացիների բողոքը արդարացված չէ, քանի որ խոսքը գնում է ոչ միայն ծխողների, այլև՝ չծխողների առողջության մասին, իսկ պատժամիջոցների չկիրառման դեպքում վերջիններիս իրավունքերը կշարունակվեն ոտնահարվել։ «Նախատեսվող տուգանքները նույնիսկ դեռ քիչ են։ Ծխելու դեմ պայքարի արդյունավետության համար տուգանքները պետք է լինեն ավելի մեծ և խիստ ։ Եվ այդ առումով միջազգային փորձը մեզ շատ կօգնի: Ինձ համար ուղղակի զարմանալի է, որ ինչու չեն ցանկանում Հայաստանին այն նույն մարդիկ, ովքեր դրսում հետևում են այդ օրենքին, այստեղ նույնն անել, այստեղ ուզում են խախտել»,- ասում է Ա.Թորոսյանը։ «Եղիր տեղեկացված» ՀԿ նախագահ, բժիշկ Արուսյակ Մկրտչյանն էլ հավելեց, որ Վրաստանում էլ սկզբնական շրջանում բողոքվում էր, որ ծխողները խնդիր կունենան, իսկ բարերի ու սրճարանների այցելուները կնվազեն, սակայն այդ օրենքի ընդունումից հետո այնպիսի վայրերում, որտեղ ամբողջական արգելված է եղել ծխելը, եկամուտներն ավելացել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր