00:00:00

Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո. «168 ժամ»

13:45, 25 մայիս 2019 Մամուլ

«168 ժամ»-ը գրում է․ «168 ժամի» խիստ հավաստի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ աշխատավայրում կտրուկ վատացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, ԱԳՆ աշխատակազմը ստիպված էր շտապ օգնություն կանչել: Նախարարություն ժամանած բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, պարզվում է՝ կտրուկ բարձրացել էր նախարարի արյան զարկերակային ճնշումը: ԱԳՆ մեր աղբյուրները պնդում են, որ մինչ այդ Զոհրաբ Մնացականյանն իր իսկ նախաձեռնությամբ բավականին ծանր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ: Այլ մանրամասներ հեռախոսազրույցի բովանդակության մասին այս պահին հայտնել չենք կարող, բայց ակնհայտ է, որ խոսակցությունը նախարարի համար ցանկալի ընթացք չի ունեցել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր