00:00:00

«ԱԺ-ում «նյու Շմայս» է հայտնվել. նա զբաղված է նաեւ բիզնես հարցերի լոբբինգով՝ հանուն Մհեր Սեդրակյանի որդու. «Հրապարակ»

13:09, 25 մայիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» ամենաօդիոզ պատգամավոր Հայկ Սարգսյանին խորհրդարանում «նյու Շմայս» են անվանում: Ըստ ԱԺ աղբյուրների` նա նաեւ կադրերի, բիզնես հարցերի լոբբինգով է զբաղված։ Կասկածներ կան ոչ միայն Վերահսկողական ծառայությունում հեմոդիալիզի քրգործում նրա դերակատարման մեջ, այլեւ որ նա էր կլինկերի լոբբինգ անում խորհրդարանում` հանուն Մհեր Սեդրակյանի որդու, որի հետ շփումներ ունի: Բակո Սահակյանի՝ «Իմ քայլը» ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Հայկ Սարգսյանն Արցախի նախագահին ասել է, որ Քոչարյանին ու նրա համակիրներին պետք է «ասել», որ դատարանի բակում երաժշտությունը ցածր միացնեն, չպարեն․ այդ բակում են նաեւ 10 զոհերի հարազատները, որոնք վիշտ ունեն։ «Կարծում ենք` Հայկն առանց բարձր իշխանությունների գիտության չի գործում»,- ասաց մեր աղբյուրը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր