00:00:00

Իսպանիայում կասեցրել են կատալոնցի կալանավորված պատգամավորների մանդատների գործողությունը

23:04, 24 մայիս 2019 Աշխարհ

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահությունը կասեցրել Է նախնական կալանքի մեջ գտնվող կատալոնցի չորս քաղաքական գործիչների պատգամավորական մանդատները, որոնց գործերը քննում Է Գերագույն դատարանը՝ կապված 2017 թվականի հոկտեմբերին անօրինական հանրաքվե անցկացնելու եւ Կատալոնիայի անկախություն հռչակելու հետ: «Պատգամավորների կոնգրեսի նախագահությունը որոշում Է ընդունել ինքնաբերաբար կասեցված հայտարարել Օրիոլ Ժունկերասի, Ժոզեպ Ռուլի, Ժորդի Սանչեսի եւ Ժորդի Տուրուլի պարտականությունների, ուրեմն նաեւ խորհրդարանի կանոնակարգով սահմանված իրավունքների ու պարտականությունների կատարումը»,-մամուլի ասուլիսում հայտարարել Է խորհրդարանի նախագահ Մերիչել Բատետը: Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել Է քրեադատավարական օրենսգրքին համապատասխան, որը ենթադրում Է ընտրովի պաշտոն զբաղեցնողի լիազորությունների կասեցումը, եթե նա նախնական կալանքի տակ Է գտնվում ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով: Բատետը հրաժարվել Է պատասխանել այն հարցին, թե արդյոք կվերականգնվեն պատգամավորների լիազորությունները, եթե Գերագույն դատարանն արդարացնի նրանց՝ կոչ անելով սպասել դատավճռին: Կատալոնցի հինգ քաղաքական գործիչներ, որոնց նկատմամբ շարունակվում Է գործընթացը Իսպանիայի Գերագույն դատարանում, եւ որոնք գտնվում են նախնական կալանքի տակ, խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել ապրիլի 28-ին: Խոսքը Ժեներալիտետի նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասի, «Կատալոնական ազգային ասամբլեա» հասարակական շարժման նախկին առաջնորդ Ժորդի Սանչեսի, Կատոլոնիայի կառավարության նախկին անդամներ Ժորդի Տուրուլի եւ Ժոզեպե Ռուլի, ինչպես նաեւ Ժեներալիտետի արտաքին գործերի նախկին խորհրդական Ռաուլ Ռոմեւի մասին Է: Ժունկերասը, Սանչեսը, Տուրուլը եւ Ռուլն ընտրվել են խորհրդարանի ստորին պալատում, Ռոմեւան դարձել Է սենատոր: Փետրվարի 12-ին Գերագույն դատարանում լսումներ են սկսվել 12 մեղադրյալների, այդ թվում՝ Կատալոնիայի կառավարության մի շարք անդամների՝ Կատալոնիայի խորհրդարանի նախկին խոսնակ Կարմա Ֆորկադելի, հասարակական ակտիվիստներ Ժորդի Սանչեսի եւ Ժորդի Կուիշարի նկատամբ: Ինը քաղաքական գործիչների մեղադրանքներ են առաջադրվել ապստամբության կազմակերպման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր